17:03 , 7 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԵԽԽՎ-ում տեղի ունեցած դեպքերից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախ զգուշացրեց, որ չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչած հանրապետականների կարծիքները, մանավանդ` Առաքել Մովսիսյանի (Շմայս) հայտարարությունը, ով պատգամավորի մասին ասել էր. «թուրքի տակ պառկողը»: Այնուհետև տեղեկացրեց, թե ինքը Facebook-ով սպառնալից նամակներ է ստանում, սակայն դրանք բոլորովին չեն կաշկանդում իրեն։ Միաժամանակ ըստ նրա, դա չի նշանակում, որ իրավապահները չպետք է հետևեն իր անվտանգությանը։
Այնուհետև խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից հանելու որոշման մասին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը չի կարող որոշել այդ հարցը. դա Սերժ Սարգսյանի ցանկությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ