Հովիկ Աբրահամյանը հանդիպել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ


16:50 , 7 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ժնևում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարևորել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միության տարած հաղթանակի կապակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ