10 կենդանիներ, որոնք ուղարկվել են տիեզերք


16:42 , 7 հոկտեմբեր, 2013

1961թ.ի ապրիլի 12-ին Սովետական Միությունից Յուրի Գագարին անունով տիեզերագնացն առաջին մարդն էր, ով տիեզերք հասավ: Սակայն նա ամենևին էլ առաջին կենդանի արարածը չէր, ով ճանապարհորդել է Երկրի մթնոլորտից դուրս: Նախկին դարում մարդիկ բազմաթիվ անգամ կենդանիներ են ուղարկել տիեզերք տիեզերական հրթիռներով, որոնցից շատերը վերադարձվել են Երկիր իսկ նրանցից շատերն էլ երբեք այլևս Երկիր չեն վերադարձել:

 10   Կատուներ

Cute-Cats-cats-33440930-1280-800

Կատուները, համեմատած  այլ տեսակի կենդանիների, ավելի ուշ են ուղարկվել տիեզերք: Առաջին անգամ կատու տիեզերք ուղարկեցին ֆրանսիացիները 1963թ.ի հոկտեմբերի 18-ին: Նրանք սկզբում ընտրել էին Ֆելիքս անունով կատվին, սակայն որոշ պատճառներով տիեզերք է ուղարկվում Ֆելիսիտ կատուն: Ամեն ինչ բարեհաջող ընթացավ, սակայն հաջորդ թռիչքը, որը առաջինից մեկ շաբաթ անց իրականացվեց, ճակատագրական ավարտ ունեցավ կատվի համար:
15 տարի անց Իրանի կառավարությունը հայտարարեց, որ Պարսկական ցեղատեսակի կատու բաց կթողնի տիեզերք 2014թ.ի առաջին ամիսներին:

 9   Կրծողներ

mouse

Կրծողները համեմատաբար ամենավաղն են ուղարկվել տիեզերք` մկներ, առնետներ, համստերներ և ծովախոզուկներ: Տիեզերքում որոշ փորձարկումներ են կատարվել կրծողների հետ: 2001թ.ին կենսաբանական ճարտարագետ Թեդ Բեթմենը` համագործակցելով NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական ուսումնասիրության գործակալություն) և «Amgen» բիոտեխնիկայի ընկերության կետ մկներին օգտագործել է օստեոպրոտերին սպիտակուցը փորձարկելու համար: Գիտնականները հավատացած էին, որ սպիտակուցը կարող էր ծերացման ընթացքում ոսկորների ամրությունը կորցնելու դեմ հրաշալի միջոց լինել և քանի որ տիեզերական միջավայրը արագացնում է ծերացման գործընթացը, հետևաբար սա հրաշալի միջավայր էր գիտնականների համար, այստեղ փորձարկումները անցկացնելու համար: Հետազոտությունները բարեհաջող ընթացան և հետագա փորձերը դեռևս շարունակվում են ապագայում օստեոպորոզ հիվանդությունը կանխարգելելու միջոցներ հայտնաբերելու համար:
Մեկ այլ հետազոտություն, որում օգտագործվել են առնետներ, իրականացվել է Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Ալբերթսի կողմից: Նա անօդ տարածություն է բաց թողել հղի առնետների և գրավիտացիոն էներգիայի բացակայության պայմաններում հետևել նրանց ծննդաբերության ընթացքին` ուսումնասիրելով կենդանիների պահվածքը, որոնք երբեք նախկինում չեն զգացել գրավիտացիայի ուժը: Ի դեպ դա տիեզերքում ծնված կրծողների մոտ արտահայտվում էր ավելի բարդ շարժումներով:

 8   Ձկներ

fish

2012թ.ին Ճապոնական HTV-3 տիեզերանավը կցվեզ Միջազգային տիեզերական կայանին: Նրանք իրենց հետ տիեզերք էին վերցրել մեդակա անունով ձկներով ակվարիում: Ձկներն օգտագործվում էին տարբեր փորձերի համար: Սրանք բավականին հարմար էին փորձերում օգտագործելու համար, քանի որ դրանք բավականին արագ էին բազմանում և ունեն թափանցիկ մաշկ: Դա թույլ էր տալիս հետազոտողներին հեշտությամբ ուսումնասիրել ձկների օրգանները: Ինչպես և մնացած կենդանիները, սրանք նույնպես ստուգվել են ոսկորների քայքայման և մկանների հյուծման գործընթացը ստուգելու համար: Չնայած ձկները ջրում էին, այնուամենայնիվ, նրանք նույնպես ենթակա էին միկրոգրավիտացիային և ջրում տարօրինակ պահվածք էին ցուցաբերում` լողալով կոր գծերով` ալիքաձև և ոչ թե ուղիղ:

 7 Շիմպանզեներ

chimp

Որես մարդ տեսակին իր տեսակով ավելի մոտ կենդանի, շիմպանզեների օգտագործումը տարբեր տիեզերական նախագծերում ուղղակի անփոխարիներլի էր: Առաջին շիմպանզեն, որը տարվել է տիեզերք Համն էր վայրի շիմպանզե, որին բռնել էին 1959թ.ին Կամերունում: Նրան մարզել են բավականին կոշտ պայամաններում Հոլոումեն օդուժի բազայում: Եթե Հեմը անում էր այն ինչ պահանջում էին նրա մարզիչները, նրան բանան էին տալիս, իսկ երբ նա չէր ենթարկվում կամ անում այն ինչ պահանջվում էր, նրան էլեկտրաշոկի էին ենթարկում:
Հեմի փորձնական թռիչքը կատարվեց Մերկուրի-Ռեդսթոուն 2 հրթիռով 1961թ.ի հունվարի 31-ին: Թռիչքի ժամանակ որոշ անսարքություններ տեղի ունեցան սակայն Հեմը իրեն բավականին լավ պահեց ու տիեզերական համազգեստը նրան պաշտպանեց: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց ու նրան տիեզերքից վերադառնալուց հետո տեղափոխեցին Վաշինգթոնի ազգային կենդանաբանական այգի իսկ հետո էլ Հյուսիսային Կարոլիանայի կենդանաբանական այգի:Կապիկը մահացավ 26 տարեկանում:
Հեմից հետո տիեզերք են բաց թողել Էնոս անունով կապիկի,  որն ավելի լավ էր մարզված և երկու անգամ ուղարկվել է տիեզերք: Նա Երկիր վերադարձավ ողջ, սակայն մոտ 11 ամիս անց մահացավ դիզենտերիայից, որը մասնագետների պնդմամբ ոչ մի կապ չուներ նրա տիեզերքում լինելու հետո:

 6 Կապիկներ

monkey

Կապիկների տարբեր տեսակներ են ուղարկվել տիեզերք այդ թվում նաև սկյուռ-կապիկներ, մակականեր և այլն: Ալբերտ երկրորդ անունով կապիկն առաջին կապիկն էր, որը բաց թողնվեց տիեզերք այն բանից հետո, երբ դրա նախորդ Ալբերտ անունով կապիկը հրթիռի մեջ շնչահեղձ լինելով մահացել էր: Այս կապիկների հաջորդները` Ալբերտ III, IV, V, և VI նույնպես մահացել են, տիեզերական առաքելության ընթացքում կամ դրա հետևանքով: Իրենց տիեզերական փորձարկումներում կամ առաքելութոյւններում կապիկներ են օգտագործել մի շարք պետություններ, այդ թվում` Արգենտինան, Ֆրանսիան, Ռուսաստանը: Ցավոք, դրանցից շատերը չեն կարողացել կենդանի մնալ:

 5   Երկենցաղներ

amphib

Երկենցաղները, ինչպես գորտեը և դոդոշները բազմիցս ու երկար տարիներ օգտագործվել են գիտնականների կողմից տարբեր գիտական փորձեր իրականացնելու համար: Երկկենցաղները կարողանալով կենդանի մնալ թե՛ ջրում, թե՛ ցամաքում`թերևս ամենաքիչ դիմացկուն օրգանիզմներն են փոփոխությունների նկատմամբ, այդ թվում նաև կլիմայական փոփոխությունների, ախտոտվածության և հիվանդություների նկատմամբ:
Տասնյակ գորտեր են ուղարկվել տիեզերք և դրանցից ոչ մեկը չի կարողացել դիմադրել տիեզերական տարածությանը:

 4    Նեմատոդներ

nematode

Նեմատոդները կամ կլոր որդերը մակաբույծներ են, որոնք սնվում են այլ օրևգանիզմների հաշվին ու հաճախ տարբեր հիվանդությունների պատճառ են դառնում:
Այս որդերը մի քանի անգամ ուղարկվել են տիեզերք, այդ թվում նաև հայտնի Ապոլո 16 առաքելության ժամանակ, որն  ուղևորվում էր Լուսին:
2003թ.ին Կոլումբիա տիեզերանավը Երկիր վերադառնալիս մթնոլորտում վթարի ենթարկվեց, քայքայվեց: Դրա ներսում գտվող բոլոր և տիեզերագնացները զոհվեցին, սակայն ամեն ինչ չէր քայքայվել, կամ կորել: Փականով փակված տարրայում պահպանվել էին այն նեմատոդները, որոնք փորձարկման համար տարվել էին տիեզերք: Չնայած վթարին այս կլոր որդերին հաջողվել էր կենդանի մնալ: Դրանց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ որդերը նույնպես տառապել են նույն տեսակ խնդիրներից ինչպես և մարդիկ, այդ թվում մկանային թուլությունից ու դիաբետիկ ախտանիշներից:

 3   Ջրարջեր

A water bear (Paramacrobiotus craterlaki).

Գրեթե անհանար է հասկանալ, թե որքան դաժան ու խիստ է տիեզերական անօդ միջավայրը կյանքի գոյատևման համար: Առանց տիեզերական հատուկ համազգեստի մարդը վայրկյաններ անգամ չէր կարող դիմանալ, սակայն վայրկիանական մահը հեշտ կլիներ, որովհետև չէիր զգա, թե ինչպես է մարմինը սառչում մահանալու աստիճան կամ, թե ինչպես են թոքերը պատռվում ճնշումից:
Իսկ ջրարջերը, որոնք ամենադիմացկուն օրգանիզմներն են Երկրի վրա, կարողանում են կենդանի մնալ այնպիսի էքստրեմալ պայմաններում, որոնց ուրիշ ոչ մի այլ օրգանիզմ ուղղակի չէր դիամանա, այդ թվում և տիեզերական անօդ տարածությունում: Այս օրգանիզմի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 2   Սարդեր

Modified by CombineZP

Սարդերին բազմիցս են օգտագրծել տիեզերական տարբեր նախագծերում: Այսպես 2011թ.ին Գլադիս և Էսմերալդա անունով երկու օրբ տեսակի ոսկեգույ սարդեր տեղափոխվում են Միջազգային տիեզերակայան, որտեղ դրանք սարդոստայն էին հյուսում: Ընտրվել էր սարդերի հենց այս տեսակը, քանի որ սրանք սովորություն ունեն իրենց ոստայնն ամեն օր քանդել և նորը հյուսել (եթե ուրիշ ոչինչ չլիներ ուսումնասիրոելու, ապա գոնե գիտնականները կկարողանային ուսումնասիրել սարդոստայն հյուսելու գործընթացը):
2011թ.ին Միջազգային տիեզերական կայանում մեկ այլ սրադ էլ էր ապրում, Նեֆերտիտի անունով: Այս մեկը սարդոստայն չէր հյուսում, այլ փոխարենը սովորություն ուներ ցատկելու իր զոհերի վրա:
 Թվում էր, որ գրավիտացիոն Էներգիայի բացակայությունը այս սարդի վրա այնքան էլ լուրջ ազդեցություն չէր թողնում նրա որսորդական տեխնիկայի վրա: Երբ Նեֆերտիտտին վերադարձվեց Երկիր, նրան տեղափոխեցին Սմիթսոնյան բնության պատմության ազգային թանգարանի միջատների կենդանաբանական այգի:

 1   Շներ

sad_dog

Սովետական Միությունը հայտնի է բազմաթիվ անգամներ տիեզերք շներ ուղարկելով: Նրանք նշում էին, թե շները, որոնք օգտագործվում են տիեզերական նախագծերում, լաբորատոր պայմաններում մեծացված ու պահած հատուկ տեսակներ են, այնուամենայնիվ իրականում դրանք թափառող շներ էին, որոնք հատուկ էին ընտրվում, քանի որ գիտնականները հավատացած էին, որ սրանք ավելիի դիմացկուն են, քան լաբորատորիայի կամ էլ ընտանի շները: Օգտագործված բոլոր շները էգ են եղել, քանի որ դրանց համար համազգեստ պատրաստելը ավելի հեշտ էր` դրանց թողած արտաթորանքը հավաքելու համար:
Տիեզերագնաց շներից ամենահայտնին թերևս Լայկան է` թափառող շուն, որին գտել են Մոսկվայի փողոցներում: Լայկան ամենառաջին կենդանին է, որին ուղարկել են տիեզերք Սպուտնիկ 2-ով: Կենդանիները, որոնք ուղարկվում էին տիեզերք հիմնականում վերադարձվում էին Երկիր, սակայն Լայկաին վիճակված չեր կենդանի մնալ: Մի քանի օր անց նրանք պետք է շանը թունավորեին, որպեսզի կանխեին նրա դանդաղ սովամահ լինելը: Սակայն ինչպես հետագայում պարզ  դարձավ (հակառակ այն բանի ինչ պնդում էին այն ժամանակ ռուսները) Լայկան մահացել է 5-7 ժամ անց հրթիռի գերտաքացումից:
1960թ.ին երկու շներ Բելկա և Ստրելկա անուններով բաց են թողնվում տիեզերք, հենց նրանք էլ համարվում են առաջին կենդանիները, որոք կենդանի են մնացել ու հետ վերադարձվել Երկիր: Իսկ Ստրելկան նույնիսկ վերադառնալու հաջորդ տարին քոթոթներ է ունեցել: Որպես բարի կամքի դրսևորում  Նիկիտա Խրուշչովը նույնիսկ Պուշինկա անունով քոթոթներից մեկին նվիրել է Քենեդու դստերը Կարոլինին: Իսկ Պուշինկան էլ իր հերթին է հետագայում քոթոթներ ունեցել: