Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ


15:50 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հանգստյան օրերին Հնդկաստանի հյուսիսային Բիհար և Ջարհանդ նահանգներում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ անձրևն ու ուժգին քամին մեծ թվով տներ են վնասել:

Բիհար նահանգի Բարվա գյուղում կայծակը 6 տղայի է սպանել ֆուտբոլ խաղալիս: Մեկ այլ շրջանում 5 մարդ է մահացել դաշտում աշխատանքների ժամանակ: Սուպաուլ շրջանում կայծակը սպանել է դպրոցի տնօրենին:

Հունիսին մեկ օրում Բիհարում կայծակի հարվածներից առնվազն 27 մարդ էր զոհվել: 

Հնդկաստանում մուսոնային սեզոնն ուղեկցվում է կայծակով ու ամպրոպով: