14:56 , 7 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
A long time ago in a galaxy far, far away....: Այս արտահայտությամբ փոխվեց մեր աշխարհը, նրանով մեծացավ գիկերի մի ամբողջ սերունդ: Star Wars ֆրանշիզը ծնեց 6 ֆիլմ, մուլտֆիմերի ու մուլտսերիալների մի ամբողջ զանգված, համակարգչային խաղերի, խաղալիքների ու կոմիքսների անվերջ քանակություն և այլն: Սակայն մինչ օրս կան մարդիկ, ում հանգիստ չի տալիս տիեզերքի տարածությունները գրավելու երազանքը:
Վերևում պատկերված լուսանկարում սուրճի սեղանիկ է, որին կսիրահարվի այդ լեգենդար կինոշարքի ցանկացած երկրպագու: Շոն Ռեգանին ու Օբրի Կոենին վեց ամիս անհրաժեշտ եղավ՝ փայտից այս X-Wing տիեզերանավ-ռմբակոծիչը քանդակելու համար:

Տիեզրանավն այնպես է տեղակայված, որ նրա վերին և ստորին հատվածները գտնվում են ապակյա սեղանածածկի մեջտեղում: Որքա՞ն արժե արվեստի այս գործը: Սովորաբար այս մակարդակի աշխատանքը վճարվում է ժամը 14 ԱՄՆ դոլարի չափով: Հետևաբար՝ սեղանիկի արժեքը կազմում է 60.500 ԱՄՆ դոլար: