Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները հնարավոր է մասնակցեն «Եվրո-2020»-ին


14:50 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն շարունակում է դիտարկել «Եվրո-2020»-ում այլ մայրցամաքներ ներկայացնող երկրների հավաքականների ընդգրկման հարցը: 

Independent-ի փոխանցմամբ՝ մրցաշարին կարող են մասնակցել Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի և Ճապոնիայի հավաքականները:

Նշվում է, որ վերոգրյալ տարբերկը լրջորեն դիտարկում է նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Հիշեցնենք, որ 2020թ. կլրանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների անցկացման 60-ամյակը: Մրցաշարին կմասնակցեն 24 հավաքականներ: Այն կկայանա 13 երկրներում: