14:37 , 7 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Տեսահոլովակը նկարահանելու համար Paul Smith ապրանքանիշը ժայռամագլցող ակրոբատների հետ ուղևորվել է ֆրանսիական Ալպեր:
Համաձայնեք, տղամարդկանց վարտիքի գովազդում բարդ է ինչ-որ բանով իսկապես զարմացնել, իսկ Paul Smith-ին դա հաջողվել է:
Ապրանքանիշի համար նկարահանել են ամենաանհավանական ու գլխապտույտ առաջացնող գովազդը՝ Անտուան Մոնեևլի ու Տանկրեդ Մելեի մասնակցությամբ:
Խիզախ ռեժիսորը հետևել է ժայռամագլցողներին, որոնք մեկը մյուսի հետևից նվաճում են գագաթները ու միայն վարտիքով ճոպանի վրա՝ 2500 մետր բարձրությունից, կատարում վարժություններ: