Ռուսաստանում ջրհեղեղից տուժած երեխաների փոխարեն հանգստի ճամբար են ուղարկել պաշտոնյաների երեխաներին


14:31 , 7 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրիամուրե շրջանում, որտեղ մեծ թվով մարդիկ են տուժել ուժեղ ջրհեղեղից, սկանդալ է հասունացել: Սերիշեւյան շրջանի բնակիչները ոստիկանություն են դիմել՝ խնդրելով ստուգել, թե ինչու իրենց երեխաներին չեն ընդունել մանկական ճամբար:

Գյուղացիները Ռոսիյսկայա գազետային պատմել են, որ տուժածների փոխարեն հանգստի են ուղարկվել շրջվարչակազմի աշխատակիցների երեխաները: Տուժած ընտանիքների երեխաներին էլ ուղարկել են մեկ այլ ճամբար, որտեղ շատերը մրսել են, անգինայով հիվանդացել եւ ստիպված տուն վերադարձել:

Ամուրի շրջանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: