Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին


22:21 , 2 փետրվար, 2026
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին, որը Լիտվայում ավարտել է ելույթները Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում և վերադարձել հայրենիք։
Նախարարը շնորհավորել է հավաքականի մարզիկներին և մարզչական շտաբին պատմական մասնակցության և տպավորիչ արդյունքների համար՝ ընդգծելով, որ թիմը պատվով է ներկայացրել Հայաստանը միջազգային ասպարեզում: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած նվիրումի և համախմբված աշխատանքի համար:
Հիշեցնենք՝ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին և կարողացել է հասնել մինչև քառորդ եզրափակիչ: