Սարգիս Ասատրյան. Ադրբեջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի


13:08 , 7 հոկտեմբեր, 2013

Սարգիս Ասատրյան. Ադրբեջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինիPanorama.am-ը գրում է.

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ընդդիմության շրջանում խարիզմատիկ լիդեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին և դրանց հնարավոր ելքին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նա նշեց, որ ինքը կարծում է, որ Ադրբեջանում ժողովրդավարացման իմիտացիայի համար նրանք կարող են գնալ երկրորդ փուլի, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է:

«Ադրբեջանում գործում է խանական, կլանային կառավարման սկզբունք, ինչը արմատացած է և դարձել է այդ երկրի կառավարման ձևը»,-ասաց Ս. Ասատրյանը: