ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Ռուբեն Մելիքյան


00:23 , 31 հունվար, 2026
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Հայաստանի «ապահայկականացման» հերթական արար։ Հայաստանը քայլ առ քայլ դադարում է հայկական պետություն լինելուց, վերածվում է պետության «ոչ մի բանի մասին»։
Ու սա ոչ թե ապաշնորհության կամ սխալ քաղաքականության, այլ ուղղակի դիտավորության հետևանք է»։