12:12 , 7 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Լևոն Արոնյանը հոկտեմբերի 7-13-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչին («Շախմատային վարպետներ»): Լևոնի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը և Մայքլ Ադամսը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: