Թեհրանին ատոմային զենքի ստեղծումից բաժանում է մեկ տարի. Օբամա


11:02 , 7 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ամերիկյան գաղտնի գործակալությունների տվյալների տեղեկությունների ամփոփ վերլուծության արդյունքների մասին խոսելիս՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Իրանը կարող է ատոմային զենք ունենալ արդեն գալիք մեկ տարվա ընթացքում:

Այդ մասին AP-ի հետ զրույցում նշել է ինքը՝ Բարաք Օբաման:
Այդ կերպ Օբաման նաև հերքել է Իսրայելի իշխանությունների կողմից արվող հայտարարություններն այն մասին, որ Իրանին ատոմային զենքի ստեղծումից բաժանում են միայն հաշված ամիսներ:
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ համաշխարհային հանրությունը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի Իրանի ատոմային զենք ունենալու նպատակներին ու պարտադրի դրա դիվանագիտական լուծումը: