«Հրապարակ»․ Էդուարդ Հակոբյանը մեկուսացել է աշխատակիցներից


09:12 , 23 հունվար, 2026
Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ sms հաղորդագրությամբ, առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը։