Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է․ վիճակը կայուն է․ Անահիտ Ավանեսյան


19:10 , 22 հունվար, 2026

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան»,-հայտնել է նախարարը։