Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև` կբարձրանա


09:56 , 22 հունվար, 2026

Երևան քաղաքում՝

Հունվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։