Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը. Տիգրան Աբրահամյան


23:20 , 21 հունվար, 2026
Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը:
Որքան էլ իշխանությունն այս թեմայով փորձում է առավելագույնս լռություն ապահովել` չտեսնելու տալու և «ձայնն իջեցնելու» ճանապարհով, խնդիրը ոչ միայն լայն հնչեղություն է ստացել, այլ քաղաքական առաջնային օրակարգ բերվել:
Նարեկի այս ծայրահեղ քայլի շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը լրիվ այլ դրսևորում ստացավ, որը տարածելի է քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց համար: