Չվայելեց…


13:28 , 21 հունվար, 2026
Հունանյան Հռիփսիկը, որ ակամա դարձել է ՔՊ-ին ամենատիպիկը բնութագրող դեմքերից մեկը, հեռանում է զբաղեցրած պաշտոնից ու չի ընդգրկվելու ՔՊ-ի ցուցակում. այլևս պատգամավոր լինելու հնարավորություն նրան չի տրվելու: Նա պնդել է, թե կամովին է գնացել այդ քայլին, քանի որ, ըստ նրա, լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է:

Հռիփսիկին իրականում «զաստավիտ» են արել. ՔՊ-ին նրա հասցրած իմիջային հարվածը չափազանց մեծ է եղել, ավելին՝ ոչ միայն պետք է նրան պատժեն, այլև այն մարդուն, ում միջնորդությամբ կամ բարեպխոսությամբ է որոշվել Բաթոյան Զարիկին երկրորդ պլան մղել:

Նիկոլը թերևս փորձում է ձևավորել այնպիսի ցուցակ, որ հնարավորինս ներկայանալի լինի, սակայն բոլորին էլ պարզ է, որ եթե ՔՊ-ի ցուցակը բաղկացած լինի ասենք բացառապես «կասմանաֆտներից» էլ, դա Նիկոլին էլի չի փրկի.օբյեկտիվորեն ձև չունի: