Երեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմն արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներին


12:56 , 21 հունվար, 2026

Tert.am-ը գրում է.

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դևիդ Բեքհեմն արձագանքել է իր որդու՝ Բրուքլինի կողմից ընտանիքի հասցեին հնչեցրած վերջին կոշտ հայտարարություններին։

26-ամյա Բրուքլին Բեքհեմը ծնողներին մեղադրել էր իր և Նիկոլա Պելտցի հարաբերությունները «անվերջ քանդելու փորձերի» մեջ՝ թե՛ մինչև հարսանիքը, թե՛ դրանից հետո։ Բրուքլինը հայտարարել էր, որ ենթարկվել է «անվերջ հարձակումների թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային դաշտում», իսկ ընտանեկան մանրամասները ծնողների ցուցումով փոխանցվել են մամուլին։ Նա նաև պնդել էր, որ ծնողները փորձել են տապալել իր հարսանիքը։

CNBC-ին տված հարցազրույցում «Ինտեր Մայամիի» սեփականատերը փիլիսոփայորեն է մոտեցել հարցին.

«Ես փորձում եմ դաստիարակել երեխաներիս, չէ որ նրանք սխալներ են գործում։ Երեխաներին թույլատրվում է սխալվել, այդպես նրանք սովորում են։ Բայց, գիտեք, երբեմն պետք է թույլ տալ նրանց անել այդ սխալները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: