Մեծ Բրիտանիայում ընկերությունների տնօրենների 19 տոկոսը կին է


09:36 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

FTSE-ի ընկերությունները ղեկավարող կանանց ցուցակը մեծացել է՝ հասնելով 19 տոկոսի՝ գրում է The Indenpendent-ը:

Կրթության, ինովացիայի և բիզնեսի նախարար Վինս Քեյբլի կարծիքով՝ սա շատ դրական փոփոխություն է: Նա վստահ է, որ 2015-ին FTSE-ի կին տնօրենների քանակը կհասնի 25 տոկոսի:

«Ղեկավար պաշտոններում կանանց նշանակելը ինքնանպատակ չէ: Խոսքն ամենատաղանդավորների մասին է, ովքեր կարող են ղեկավարման փորձ ստանալ ոչ միայն իրենց համար, այլև տվյալ ընկերության և ամբողջ երկրի»,- կարծում է Քեյբլը: