ՔՊ-ական Բաքոյան Ռուստամն էսքա՞ն դոդ է
14:59 , 20 հունվար, 2026
Մեկնաբանելով Նարեկ Սամսոնյանի կողմից հայտարարված հացադուլի փաստը, որի պատճառով, ի դեպ, նրա առողջական վիճակն էապես վատացել է՝ ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը հայտարարել է, թե չի կարծում, թե հացադուլ անելով՝ Սամսոնյանը խնդիր ունի՝ իշխանությունների ուշադրությունը հրավիրելու այն հարցի վրա, որ ընդամենը խոսք հնչեցնելու պատճառով են անազատության մեջ հայտնվել: Ռուստամը փորձել է ստեղծել տպավորություն, թե իբր Հայաստանում դատական ու գործադիր իշխանություններն այնքան անկախ են միմյանցից, որ Սամսոնյանը չունի տեղ՝ բողոքելու իշխանություններից:
Բաքոյան Ռուստամը մարդկանց հիմարի տե՞ղ է դնում… Սամսոնյանի հացադուլի հիմնական պատճառը քաղաքական իշխանությունների կողմից հալածվելն է, դատարանների վրա ՔՊ-ական իշխանության ունեցած հսկայական ազդեցությունն է, որի պատճառով է, որ Վազգեն Սաղաթելյանի հետ միասին հայտնվել են կալանավայրում, իսկ կոկրետ ինքը՝ Սամսոնյանը, «կարցերում», որտեղ ուղղակի անմարդկային պայմաններ են տիրում:
Հացադուլի հիմնական հասցեատերը, եթե կարելի է այդպես ասել, անձամբ Նիկոլն է, քանի որ դատարանն էլ է այսօր նա, օրենքն էլ, պետությունն էլ, իսկ ասենք նույն Սիմոնյան Ալենը, որի հայցի հիման վրա են տղաներին կալանավորել, ընդամենը ծառայել է որպես բութ գործիք՝ մարդկանց գլխին սարքելու ու փակել տալու. ազատ, անաչառ խոսքն է այսօր Նիկոլի թիվ մեկ թշնամին, ուստի հաշվեհարդար են տեսել նրանց հետ, որոնց խոսքն ազդեցիկ է, որոնց լսարանը գնալով ընդլայնվում է: