Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին. նրա կյանքին սպառնում է լրջագույն վտանգ


14:33 , 20 հունվար, 2026
Այսօր, հունվարի 20-ը, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:
Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ`
  • մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում,
  • ներքին պաշարներ չունի,
  • այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և,
  • չի կուտակվում օրգանիզմում:
Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:
Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:
Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ` չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ` լուծույթի տեսքով:
Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:
Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար:
#ազատություն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներինВозможно, это изображение текст
Возможно, это изображение текстВозможно, это изображение медикамент и текст