Մակրոնը չի միանա Թրամփի՝ «Գազայի խաղաղության խորհրդին»


00:25 , 20 հունվար, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ ՄԱԿ-ի դերի վերաբերյալ մտահոգությունների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը տարածվում է Գազայի հատվածին վերաբերող հարցերից այն կողմ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում։