Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է


23:48 , 19 հունվար, 2026
14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ ,հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով։
Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:
Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ
Возможно, это изображение один или несколько человек, светлые волосы, борода и люди улыбаются