Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վшտթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Նիկոլի, այլև ՄԻՊ-ի վրա․ Արմեն Աշոտյան


20:12 , 19 հունվար, 2026
Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած եւ այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական եւ մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։
Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։
Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլեւ նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար։