Գեղարքունիքի մարզպետ Սարգսյան Կարենը հաջողությամբ ոչնացնում է Նիկոլի ռեյտինգը


18:29 , 19 հունվար, 2026
Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզպետն իրեն լրիվ նետել է «բեսպրեդելի» գիրկը. մարզի բնակչությունը սրա ձեռքը լրիվ կրակն է ընկել: Մասնավորապես՝ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ինչպիսի կատավասիա է տիրում մարզպետարանում. բացի այն, որ մարզպետարանը դարձրել է ԽԾԲ-ի բուն, դեռ մի բան էլ աշխատակիցներին է ճնշում, հայհոյում, նրանց ուղղությամբ առարկաներ նետում և այլն: Ասում են՝ աջուձախ սկսել է հոխորտալ ու հայտարարել, թե ինքը Գեղարքունիքի Նիկոլն է, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում է:

Հետաքրքիր է՝ Նիկոլը տեղյա՞կ է այս ամենի մասին, նրա անձնական «դաբրոյո՞վ» է Կարենն իրեն առյուծ զգում ու մարդկանց ստորացնում: Ընտրություններից 5 րոպե պակաս վիճակում Կարենի այս վարքագիծը կարող է կործանարար լինել Նիկոլի համար. առանց այն էլ ռեյտինգ չունի, իսկ այս ամենն այդ չեղած ռեյտինգն է՛լ ավելի է իջեցնում՝ մարդկանց դարձնելով ՔՊ-ին թշնամի:

Մյուս կողմից՝ ազգաբնակչության մեծամասնությունն է այսօր ՔՊ-ին որպես թշնամի ընկալում՝ անկախ նրանից, թե կարեններն ինչպես են սեփական ենթակաների հետ հարաբերվում…