Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական


16:30 , 18 հունվար, 2026

Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումն Ադրբեջանում տարիներ շարունակ գերությունից հետո, գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը  X-ում։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի եռանդուն աշխատի մնացած գերիների ազատ արձակումն ապահովելու համար, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք ազատ չարձակվեն», - նշել է կոնգրեսականը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանում գերության մեջ գտնվող Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով վերադարձվել են Հայաստան: