23:58 , 17 հունվար, 202624news.am-ը գրում է.
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի առաջատար Արման Ծառուկյանը կոշտ արձագանքել է բրիտանացի մարտիկ՝ Փեդի Փիմբլեթի հնչեցրած սպառնալիքներին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ավելի վաղ Փիմբլեթը հայտարարել էր Ծառուկյանի հետ մենամարտելու ցանկության մասին՝ ասելով, որ նպատակ ունի «լռեցնել այդ փոքրիկ ապուշին»։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում Փեդի Փիմբլեթը մենամարտելու է ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար։