Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ. Արման Թաթոյան


23:20 , 16 հունվար, 2026
Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ: Դա նաև նրանից է, որ իշխանությունն անպատիժ է մնում:
Լրագրողներին արհեստական հիմքերով ապօրինաբար զրկում են հավատարմագրումներից, հետաքննական լրագրության հնարավորություններից, ծաղրում ու սպառնում են, քաշքշում ու նվաստացնում:
Մեր կառավարման ժամանակ լրագրողի մասնագիտական ապահով աշխատանքը լինելու է երաշխավորված, որևէ լրագրող այդ աշխատանքի համար չի թիրախավորվելու իշխանության կողմից։
Լրագրողները եղել և շարունակելու են մնալ մեր ռազմավարական գործընկերները։