17:12 , 6 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթում ս.թ. հոկտեմբերի 3-ին տպագրված ` «Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան» վերտառությամբ հոդվածի առնչությամբ պարզաբանումներ է պահանջում։ Ստորև ներկայացնում ենք այն։
«Ժողովուրդ» թերթի խմբագրին
2013թ. հոկտեմբերի 3-ին կայքերը հրապարակել են «Ժողովուրդ» օրաթերթում տեղադրված մի տեղեկատվություն` «Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան» վերտառությամբ, որում Ձեր թերթը, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին անառարկելի վստահությամբ հանրությանը հրամցնում է հերթական «բոթը» այն մասին, որ իմ որդին` Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով:
Ավելին, համոզված, որ այդ ապատեղեկատվությունը այլևս հանրության մոտ չի կարող կասկած հարուցել («դե իհարկե, ով, եթե ոչ ԱԺ պատգամավորի որդին, հանրության շրջանում տարածված ընկալմամբ), Ձեր թերթը, ընթերցողի մոտ ինձ ցանկացած գնով վարկաբեկելու իր, ինձ համար անբացատրելի, ձգտումը էլ ավելի ամրապնդելու նպատակով, իրեն թույլ է տալիս, օգտագործելով նման դեպքերի համար հայտնի լրագրողական հնարքը, կատարել այդ ամենից իբր «ակնհայտ» բխող մի հետևություն` ենթադրել, որ «չի բացառված այդ «ինսուլինը» հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները»: Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել հասկանալու համար, որ Ձեր թերթի այդ վերջին ենթադրությունն է այս տեղեկատվության «աղը», քանի որ միայն այդ մի ֆրազով հազարավոր շաքարային դիաբետով տառապողների համար ես և իմ ընտանիքը դառնում ենք ոչ միայն թշնամի, այլև հանցագործ:
Մի կողմ թողնելով այդ ապատեղեկատվությունը տարածելու Ձեր իրական շարժառիթները, ցանկանում եմ ենթադրել, որ Ձեր թերթը միանգամայն գիտակցել է ինձ և իմ ընտանիքի համար այդ տեղեկատվության բացասական հետևանքների ողջ խորությունը: Ես ստիպված եմ դարձյալ փաստել, որ իմ որդին` Ռոբերտ Հարությունյանը, զբաղեցնում է Զարգացման Հայկական Գործակալության տնօրենի պաշտոնը և որևէ կապ չունի ինսուլինի ներկրման բիզնեսի հետ: Այդ լուրը ես առաջին անգամ լսել եմ Ձեր լրագրողից:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ