Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, այսօր Լիբանանից Հայաստան է ժամանել։ Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվեց «Մուրացան» զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու ամուսնուն, քանի որ, ըստ տեղեկությունների, Վիգենն այնտեղ բուժզննում էր անցնում։
«Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։ 10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական, չենք հասցրել տեսնել Վիգենին։ Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- նշեց Սարգսյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: