Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա․ Վիգեն Էուլջեքջյանի կին


11:26 , 15 հունվար, 2026

Tert.am-ը գրում է.

Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա: Օդանավակայանում լրագրողներին ասել է Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան։

«Ես այնքան երջանիկ եմ, ուզում եմ ամուսնուս տեսնեմ։ Երեխաներս չափազանց ուրախ են, չեն հավատում, որ սա իրականություն է։ Երբ որ Լիբանանում լինենք, որդուս պսակադրությունը տեղի կունենա»։

Լինդան օդանավակայանից գնացել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, որտեղ գտնվում է ամուսինը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: