Երևանում թիվ 11 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց


22:08 , 14 հունվար, 2026
Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Ղ․-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Հովիկ Ա․-ին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 11 երթուղին։