13:14 , 6 հոկտեմբեր, 2013ՓԱՐԻԶՅԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Տարիներ առաջ Փարիզի կենտրոնում երկաթուղային կայարանի շենքը վերացնելու կամ վերաձեւավորելու խնդիր էր առաջացել: Սենայի ափին, Լուվրի դեմ դիմաց` համեղ պատառ էր: Նախագահ Միթերանը կտրուկ մերժեց այն հանրախանութի կամ այլ մի մասնավոր "օբյեկտի" վերածելու գայթակղիչ առաջարկությունները: Փոխարենն այնտեղ տեղավորեցին դ՛Օրսեյ կոչվող թանգարանը` աշխարհի լավագույն եւ ամենաեկամտաբեր պատկերասրահներից մեկը: Վան Գոգ ու Գոգեն, Մոնե եւ Պիկասո...Պահպանել են ողջ ներքին կառուցվածքը, անգամ կայարանի ժամացույցները, որոնց միջից Մոնմարտրն է երեւում...Ձեզ այս շենքը ոչինի չի՞ հիշեցնում...

