12:38 , 6 հոկտեմբեր, 2013Tert.am-ը Զարուհի Փոստանջյանին դիմավորման մասին զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, Զարուհուն օդանավակայանում դիմավորեցին ծաղիկներով, փուչիկներով , վարդի թերթիկներով ու ազգային-ազատագրական երգեր երգելով: Սպասո՞ւմ էիք նման բանի, թե անակնկալ էր:
-Հաճելի անակնկալ էր առաջին հերթին այն, որ և՛ ակտիվիստներ կային քաղաքական դաշտից, և՛ քաղաքական գործիչներ, և՛ հասարակական դաշտի ակտիվիստներ կային, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Իսկապես սպասվածից, գոնե իմ սպասածից ավելին էր քաղաքացիների թիվը, իսկ ինչ վերաբերում է դետալներին, արդեն երկրորդական է:
-Րաֆֆի Հովհաննիսյանը չկար, թեև հարցազրույցում ասել էր, որ հպարտանում է Զարուհիով: Եվ ներկա էիք Դուք և Հովսեփ Խուրշուդյանը: Այսինքն` այն վերլուծությունները, որ «Ժառանգությունում» ոչ միանշանակ վերաբերմունք կա Զարուհու հայտարարության նկատմամբ, կա՞ այստեղ ճշմարտության հատիկ:
-Այն, ինչ հրապարակային եղել է, արտահայտվել է, դրանից ավել ոչինչ չկա:
-Այսինքն` որ մի մասն ասաց` «ես լինեի` նման հարց չէի տա» և այլն:
-Խնդիր չեմ տեսնում, մարդիկ տարբեր գործելաոճ ունեն , տարբեր ձևով են իրենց պայքարը տանում, և բացարձակ պարտադիր չէ, որ բոլորը մեկ` քանոնով գծված գործունեություն իրականացնեն ու կարծիք ունենան, ինչը իշխանությունների մեջ ենք միշտ տեսել: Ուստիև բացարձակ նմանատիպ քանոնային միագիծ շարժում «Ժառանգությունից» պետք չէ սպասել: Առավել ևս, որ «Ժառանգությունում» բազմակարծությունը ողջունվում է:
-Զարուհի Փոստանջյանը մի փոքր հուզված էր, աչքերը լցրեց, և ըստ Ձեզ` դրանք ուրախությա՞ն արցունքներ էին, …
-Կարծում եմ` առաջիկայում Զարուհի Փոստանջյանն անպայման ասուլիս կտա, և այդ հարցը իրեն կտաք և…
-Իսկ հնարավո՞ր է, որ ինքը իր կամ իր մերձավորների հասցեին սպառնալիքներ է լսել, անվտանգության հետ կապված:
-Դա ևս իրեն պետք է հարցնեք, որովհետև այս ժամանակահատվածում ինքը նմանատիպ խոսք չի ասել, ոչ էլ ինտերնետով է նման հաղորդում տվել: Կամ հարազատների նկատմամբ էլ , եթե ինչ-որ բան լիներ, երևի մեզ տեղյակ կպահեր այնուամենայնիվ: Հուսով եմ` իրավիճակը դրան դեռևս մեր երկրում չի հասել:
-ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներից ոչ մեկը չողջունեց Զարուհի Փոստանջյանի այդ հարցը: Ավելին` փոխանցեցին, որ ԵԽԽՎ մյուս պատվիրակները ոչ միայն տհաճորեն զարմացած են, այլև ասել են, որ նման նախադեպ երբևէ չեն տեսել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ