ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով


11:25 , 13 հունվար, 2026

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ խորհուրդ տալով ցամաքային երթուղիներով գնալ Հայաստանով կամ Թուրքիայով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված արտակարգ հայտարարության մեջ։

Զգուշացման մեջ նշվում է, որ ԱՄՆ անձնագիր ունենալը կարող է հիմք հանդիսանալ Իրանի իշխանությունների կողմից կալանքի համար։ Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում ակնկալել ինտերնետի խափանումներ և մշակել կապի այլընտրանքային միջոցներ։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի հետագա խափանումներ, մշակել կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հարցը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։