Ուսուցչի համար ամենամեծ նվերը շնորհակալությունն է


14:07 , 6 հոկտեմբեր, 2013

Ուսուցչի համար ամենամեծ նվերը շնորհակալությունն է: Աշակերտի կողմից, ծնողի կողմից:
Ես իրոք շատ բախտավոր եմ,որ երեխուս ուսուցչուհին հրաշալի մարդ է:
Շնորհակալ եմ իմ փայ Աստծուց ու մեր ուսուցչուհուց:
Ասելիքս լրիվ ուրիշ բան էր:Հարուստներ ու ոչ հարուստներ;Պետական այրեր ու հասարակ քաղաքացիներ`էսօր հատուկ փնտրեք, գտեք ձեր էն ուսուցիչներին ,ովքեր հիմա,էս պահին  օգնության կարիք ունեն, գուցե ծեր են, գուցե հիվանդ, գուցե մենակ.....
Գտեք էսօր ամեն մեկդ մեկին ու ուրախացրեք: Մեծ ու փոքր նվերներ արեք:
Շատերը ծերանոցում են,էնպես չի որ կորած են:
Այ ուսուցչին իսկական նվերը սա է: