Քրիստոնյա=Հա՞յ
10:31 , 6 հոկտեմբեր, 2013
Ես միշտ հարգալից ու համբերատար վերաբերմունք եմ ունեցել ամեն կրոնի նկատմամբ, որը մարդկանց ամեն տիպի սպանության ու այլասեռության չի դրդում, բայց իմ դիմացկունության տաշտակը լցվեց էն բանից հետո, երբ մի ինտելլեկտուալ հայկական պարծանք արեց "Քրիստոնյա չես, ուրեմն հայ չես" արտահայտությունը: Ի հեճուկս այդ պահին գլխումս ծնված բարդ ստորադասական էն բոլոր նախադասությունների, որ ես կցանկանայի ասել այդ մտահորիզոնային ավիտամինոզով հիվանդ արարածին, այդ ամենը լսում էի հեռուստացույցով: Ես չեմ քննարկի աղանդները , կամ ասենք բուդդիզմը, քանի որ այդ պահին կոնկրետ ասվեց հեթանոսության ու աթեիզմի երևակայական բարբարոսություն լինելու մասին: Ի դեմս այն բոլոր համակարծիք մարդկանց, ովքեր սոցցանցերում մեծամասամբ համաձայնվել էին այդ կարծիքի հետ, կասեմ միայն հետևյալը. հարգելի "Հայեր": Այդ հեթանոսների շնորհիվ էր, որ այսօր համաշխարհային պատմության մեջ գոնե ինչ-որ գրանցում ու ճանաչում ունենք (ուշադրություն դարձրեք գոնե-ի ու ինչ-որ-ի վրա) , եվ դա ձեր պաշտած քրիստոնեությունն է, որ այս ստրկամտական գաղափարախոսությունը ներդրեց մեր հոգեբանության մեջ ՝ ցեղասպանության գնով: Այսօր աթեիստներն են, որ ձեզանից լավ գիտեն էս երկրի պատմությունը, մշակույթն ու քաղաքական դիրքորոշումը, հակառակ դեպքում աթեիստ չէին լինի: Ձեր մեծամասնության "հավատ" կոչվածը ծաղրանք է քրիստոնեության նկատմամբ, քանի որ գաղափար չունեք ոչ Աստվածաշնչի բովանդակությունից, ոչ պատվիրաններից, պաս պահում եք նիհարելու համար, իսկ ասենք մարգարեության տակ գրված Ղուկաս19:48-ը հասկանում եք այն ժամանակը ՝ րոպեներով , երբ այն գրվել է: Առաջանում է հարց. իրականում ո՞վ է ծաղրում այդ կրոնը, հետևաբար ո՞վ է ավելի "հայ":