Փաշինյանը Աստվածաշունչ է նվիրել Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին


11:30 , 11 հունվար, 2026

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում կդրվի ցուցադրության։
Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև ակադեմիական ոլորտը ներկայացնող հյուրեր, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյը։