Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն


08:49 , 11 հունվար, 2026

Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:

Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:

Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:
Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում:

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն