00:36 , 6 հոկտեմբեր, 2013«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը միացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և մեծ քանակությամբ չփչացող սնունդ տրամադրեց կարիքավորներին:
Հիշեցնենք, որ BlogNews.am կայքի և Ինդիվիդում Քասթինգ Փրոդաքշնի համատեղ ջանքերով ստեղծված այս նախաձեռնությունը մեկնարկել է սեպտեմբերի 7-ից և արդեն հասցրել է իր շուրջ համախմբել մի քանի հազար մարդու և կազմակերպությունների: