18:59 , 10 հունվար, 2026Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան հունվարի 26-ին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում է Ադրբեջան-Իսրայել դաշինք AIA Global-ը։
Այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Բաքվից հետո Սաարը, ըստ տեղեկությունների, կմեկնի Ղազախստան։