Միշել Պֆայֆերը սիրում է նկարահանումների ժամանակ թուլանալ և իրեն անպարկեշտ պահել


00:26 , 6 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երջանիկ կին և երկու երեխաների մայր Միշել Պֆայֆերը խոստովանել է, որ շատ է սիրում մարմնավորել անխիղճ, գանգստեր կանանց: Նա նույնիսկ առանց մտածելու համաձայնել է իր հին ընկերոջ ՝ Ռոբերտ դե Նիրոյի հետ «Մալավիտա» ֆիլմում նկարահանվել կրքոտ տեսարաններում: 

«Ես սիրում եմ տեսախցիկի առջև ազատ լինել: Ամբողջ կյանքում ստիպված ենք լինում զսպել մեզ, մեզ պարկեշտ ենք պահում, իսկ այստեղ կարելի է թուլանալ և մոռանալ բոլոր կանոնների մասին. մի՞թե դա հիանալի չէ: Բացի դրանից, ես միշտ համոզված եմ եղել, որ ուժեղ կանայք շատ սեքսուալ են»,-խոստովանել է դերասանուհին 7days -ին տված հարցազրույցում:

Սովորական կյանքում Պֆայֆերը նախընտրում է լռությունն ու չափավորությունը: Նա նույնիսկ ընտանիքի հետ Հոլիվուդից Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող ռանչո է տեղափոխվել, որտեղ սկսել է պահել ձիեր և փոքր ավանակներ, ինչպես նաև ինքնուրույն բանջարեղեն աճեցնել: 

«Կյանքը ռանչոյում նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ես նույնիսկ հետ եմ վարժվել ավտոմեքենաների խցանումներից, և երբ քաղաք եմ գալիս, խելագարվում եմ և չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասում է Միշելը: