Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան


22:38 , 9 հունվար, 2026

Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը։ Այս մասին գրել է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

«Քահանաները, որ դուրս են գալիս հնազանդությունից, այլևս լույս չեն սփռում, այլ գայթակղություն են դառնում։ Աստված չի օրհնում ապստամբությունը, քանզի Եկեղեցին պահվում է խոնարհությամբ, ոչ թե ամբարտավանությամբ»,- նշել է նա։