Գալշոյան փողոցում բшխվել են «SsangYong Actyon»-ը և «Tesla»-ն․ վերջինը բшխվել է հաստաբուն ծառին․ կա վիրшվոր
21:02 , 9 հունվար, 2026
Այսօր՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Գալշոյան փողոցում բախվել են 77-ամյա Զավեն Հ․-ի վարած «SsangYong Actyon» մակնիշի և 37-ամյա Եղիշե Մ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ուղևոր 25-ամյա Ժանետ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։