Աննան ադրբեջանական դիզելը կհոտոտի ու տրամադրությունը կբացվի…


12:45 , 9 հունվար, 2026
Աննան, որ օրերս կոչ էր արել կարդալ ինչ պատահի, այս անգամ որոշել է կոնկրետ խորհուրդ տալ՝ մատնանշելով ամերիկացի հոգևորական (մեթոդիստ) և գրող Նորման Վինսենթ Փիլի գրչին պատկանող «Պոզիտիվ մտածողության զորությունը» գիրքը, որ առաջին անգամ հրատարակվել է 1952թ.-ին՝ դառնալով իսկական բեսթսելեր:

Փաստենք՝ Աննան խորհուրդ է տվել աղանդավորական եկեղեցիներից մեկի հոգևորականի գրչին պատկանող մի ստեղծագործություն, որ թեպետ միջազգային բեսթսելեր է դարձել, սակայն ակնհայտորեն չի տեղավորվում այն իրականության տրամաբանության ծիրից ներս, որ ստեղծվել է Նիկոլի մեղքով Հայաստանում: Պոզիտիվ մտածողությունը, անկասկած, դրական երևույթ է, որ հակադրվում է հուսահատությանն ու մարդուն ներքին ուժ հաղորդում, բայց Աննան չի՞ հասկանում, որ իրենց պատճառով Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ դրական մտածողություն ունենալը շատերի համար դարձել է անհասանելի մի բան. եթե երկրում բռնապետական նեգատիվն է գերիշխողը, երկիրը վերածվել է փատացի կզվազիպետության, եթե Հայաստանի հարևանությամբ ընթանում են չափազանց վտանգավոր պրոցեսներ, եթե բոլորի աչքի առաջ հալածվում է հայ ժողովրդի ազգային-հոգևոր գլխավոր կառույցը, ինչպե՞ս պետք է մարդիկ կարողանան պոզիտիվ մտածել:

Աննան ներշնչվելու խնդիր չունի՝ ի տարբերություն նորմալ մարդկանց. ադրբեջանական վառելիքը նրա համար իսկական թթվածին է, դրական էներգիա քաղելու անսպառ աղբյուր: Իլհամի նավթի ու դիզելի հոտը Աննայի համար վարդի բույրից էլ քաղցր է, կհոտոտի ու անմիջապես պոզիտիվ էներգիա կգեներացնի, տրամադրությունը կբացվի. նավթադոլարների համար Աննայի խելքն իրենը չէ…