22:49 , 8 հունվար, 2026
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ է կատարվել, քանի որ Սուրբ ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։
Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։