22:59 , 5 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Զարուհի Փոստանջյանի հարցի վերաբերյալ միանշանակ կարծիք չունեմ, և ինձ համար ամենակարևորը դա չէ:
Ինձ համար կարևորն այն է, որ Զ. Փոստանջյանն իմ պատգամավորն է, իր կարծիքն էլ հայտնել է ազնվորեն, առանց հետին նպատակների»,- այսօր օդանավակայանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելիս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Գասպարին հավելեց, որ Փոստանջյանն իր պատգամավորն է, և ինքը եկել է ևս մեկ անգամ իր անվերապահ վստահությունը նրան հայտնելու:
Անդրադառնալով հանրապետականների քննադատություններին, մեր զրուցակիցն ասաց. «Ես ինձ համարում եմ բոլոր այդ կշտամբանքների և անպարկեշտ արտահայտությունների հասցեատերը, որովհետև ես նրան համարում եմ իմ պատգամավորը, և ինչ նրա հասցեին ասվում է, ես իմ չափով և իմ հերթին ինձ եմ հասցեատեր համարում»: