Ճամբարակում բախվել են «Mitsubishi Outlander»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ վերջինը բախվել է կամրջի արգելապատնեշին. կա տուժած
16:13 , 5 հունվար, 2026
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi Outlander» մակնիշի և դի տեղափոխող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։