Վենեսուելայի սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը


12:29 , 4 հունվար, 2026
Tert.am-ը գրում է․
Վենեսուելայի բարձրագույն դատարանի սահմանադրական պալատը վճռել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կկատարի երկրի նախագահի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Այս մասին հայտնում է Reusters-ը։
Նշվում է, որ Ռոդրիգեսը ստանձնում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ ապահովելու ադմինիստրատիվ շարունակականությունն ու ազգի համապարփակ պաշտպանությունը։